Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.71, EUR 578.69, RUB 6.31, GBP 638.90
+17 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Եկել ենք խնդրենք իմքայլական պատգամավորներին՝ չխանգարել մեզ». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ
12:55, 23.09.2020

«Որոշ ընդդիմադիր ուժեր, ինչպես նաև իշխող խմբակցությունից, փորձում են օգտագործել համայնքի բնակիչներին՝ դիվիդենտներ շահելու համար: Ներկայացնում են, թե Ամուլսարի բնակիչները դեմ են հանքին, չեն ուզում շահագործվի»,- ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված Ամուլսարի հարակից գյուղերի բնակիչները:

«Եկել ենք խնդրենք իմքայլական պատգամավորներին՝ չխանգարել մեզ. եթե գալիս են, հասնում են գյուղ, թող մի հատ գյուղացիների հետ խոսեն, տեսնեն իրականում ինչ է՞ կատարվում»,- բողոքում էին ցուցարարները:

Վերջինները կոնկրետ անուններ չնշեցին, սակայն վստահեցրեցին, որ որոշ պատգամավորներ ֆինանսավորում են «անօրինական գործողություններ» իրականացնող մի քանի ցուցարարի և նրանց ներկայացնում որպես համայնք. «Մենք կոչ ենք անում բնապահպաններին՝ չներկայանալ մեր անունից և չասել, թե Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դեմ են Ամուլսարի շահագործմանը»,- ասում էին ակցիայի մասնակիցները:

Նրանք նամակ փոխանցեցին ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով «պղտոր ջրում ձուկ չբռնել»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր