Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որը տեղակայված է Լոնդոնում, հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է իսլամիստական խմբավորումների առնվազն 78 գրոհային։ ՌԴ ՊՆ-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել։ Իրավապաշտպանների տվյալներով՝ հարվածը հասցվել է թուրքական սահմանի մոտ գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման զինյալների ճամբարին: Վերլուծաբանների խոսքով` ավիահարվածը կարելի է համարել Մոսկվայի նախազգուշացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ԼՂ հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին: Syrian Observatory for Human Rights-ը հայտնել է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ի որոշ գրոհայիններ ԼՂ հակամարտության գոտի էին ուղարկվել: |