Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ այս նախաձեռնության հետ կապված գրավոր առաջարկներ չեն եղել: |