«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անպատժելիության ծնունդ է: Եվրոպական երկրները, ատամները կրճտացնելով, բայց, այնուհանդերձ, հանդուրժել են Էրդողանի արկածախնդիր կեցվածքը, և եկել ենք կրիտիկական կետին, երբ որ Եվրոպան պիտի սովորի իր սխալներից․․․: Երբ որ Եվրոպան Հիտլերին էլ ներեց՝ մտածելով, որ իր երկրին չի առնչվի դա, արդյունքում ունեցանք Երկրորդ համաշխարհային պատերազմ: Պիտի ոչ ոչ թե սպասել, պայքարել հետևանքների դեմ, այլ կանխել: Կանխելը կլինի տնտեսական լրջագույն պատժամիջոցներ կիրառելը: Ակնհայտ է, որ այն գումարները, որ գնում են Թուրքիայի տնտեսության ֆինանսավորմանը, խոչընդոտում են աշխարհում խաղաղությունը»,- այս մասին այսօր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։ |