Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության արդյունքում, պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, փոխանցում է ТАСС-ը։ |