«Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Անդրադառնալով պատերազմի ավարտին նպաստող եռակողմ հայտարարությանը՝ Հովհաննիսյանն ասել է. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշատը չի տվե՞լ։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։ Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|