ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Միջնորդություն էինք ներկայացրել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա, սակայն դատարանը մերժեց». պաշտպան
12:55, 02.12.2020 | mamul.am
3965 | 1

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց, որ իր պաշտպանյալը, առողջական վիճակով պայմանավորված, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել: «Մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա… Նույն դիրքով նույնիսկ երկարատև նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում դատական նիստերին մասնակցությունը»,- ասաց պաշտպանը:

Սարգսյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, որ Գագիկ Խաչատրյանը բուժման նպատակով մեկնի Գերմանիա, սակայն դատարանը մերժել է:

Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր