ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակցածների զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն». վարչապետ
12:50, 03.12.2020 | mamul.am
9136 | 0

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստում են որոշման նախագիծ, ըստ որի պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակցածների զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն:

«Հուսով եմ, որ որ Կառավարության հաջորդ նիստին արդե դե յուրե այդ որոշումը կընդունենք,- նշեց վարչապետը, ապա դիմելով ԿԳՄՍ նորանշանակ նախարարին՝ ասաց,- պարոն Դումանյան, ինչպես խոսել ենք, ուսման վարձի հետ կապված խնդիր բուհերում չպիտի առաջանա, մինչև որոշումը կկայացնենք և գումարները կփոխանցենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր