ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Թույլ տվեք նման հարցերի չպատասխանել». նորանշանակ նախարար
12:55, 21.01.2021 | mamul.am
2974 | 1

«Մայրս ունի փոքր փայաբաժին, ես և ամուսինս՝ ոչ»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նորանշանակ նախարարը՝ անդրադառնալով իր ընտանիքին կապակցված ընկերության մասին լուրերին: «Շահերի բախում չեմ տեսնում. ԱՆ-ն, ինչպես բոլոր գերատեսչությունները, առաջնորդվում է Գնումների մասին օրենքով»: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Անահիտ Ավանեսյանի ամուսինն աղանդավորական կազմակերպության քարոզիչներից է: Արձագանքելով՝ նախարարը նշեց. «Կրոնի ազատությունն անքակտելի իրավունք է... ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»: Հարցին՝ իսկ աղանդի ներկայացուցիչ հանդիսանո՞ւմ է, ասաց. «Թույլ տվեք նման հարցերի չպատասխանել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր