Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին
20:05, 21.01.2021 | mamul.am
2394 |
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր: Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: |