ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել երկրի պետքարտուղարի պաշտոնում Նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրած՝ Էնթոնի Բլինքենի թեկնածությանը:
Բլինքենի օգտին քվեարկել է 78 սենատոր, դեմ՝ 22-ը։ Բլինքենը երդվել է և դարձել ամերիկյան դիվանագիտության նոր ղեկավարը։
58-ամյա պետքարտուղարի առջև այժմ դրվելու են ազգային անվտանգության հարցերով մի շարք առաջնահերթ հարցեր, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները ճշտելու խնդիրը:
Բլինքենը խոստացել է վերականգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարի դերը: