ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին». Վազգեն Մանուկյան
15:15, 28.01.2021 | mamul.am
4233 | 1

«Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացնում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը. «Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր:

Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։

Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։

Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։

Սա՛ է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր