Հնդկաստանում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով անհետ կորած է համարվում 100-150 մարդ, այս մասին հայտնում է ANI գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ութարաքխանդ նահանգում: Անհետ կորածներն, ամենայն հավանականությամբ, մահացել են: Ավելի վաղ գործակալությունը հայտնէլ էր, որ սառցադաշտի տեղաշարժման հետևանքով Ջաուլիգանգ գետի մակադակը բարձրացել է, վնասվել է գետի վրա կառուցվող էլեկտրակայանը: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, տարհանում են մոտակայքում ապրող բնակիչներին: |