Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։ Կողմերը պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։ «Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը»,- հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Ռահմոնը։ |