ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Նույնիսկ էդ քարտեզներով 2021թ․ Ադրբեջանին տված տները ՀՀ տարածքում են»․ Դավիթ Գալստյան
17:54, 23.05.2024 | mamul.am
2300 | 0

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները»։
Ցույց տվեց 1976թ․ քարտեզը Տավուշի հատվածում։ Ինքն էլ նշեց, որ ընդհանուր 19 կտոր ա: Բայց էս քարտեզները մի տարում չեն կազմվել, այլ տարբեր տարիներին՝ +/- 1974-1978 թթ․ (նայած հատված)։
Սյունիքում էդ քարտեզներից մեկը (1975թ․) ցույց ա տալիս, թե որտեղ էր անցնում սահմանը Շուռնուխի հատվածում։
N.B. Կարելի ա տեսնել, որ ճանապարհով ՉԻ անցնում, այլ դրանից արևելք։ Դա նշանակում ա, որ նույնիսկ էդ քարտեզներով Ադրբեջանին 2021թ․ տված տները ՀՀ տարածքում են:
Դեռ 2021թ․ Շուռնուխում էս քարտեզը/պատճենը կար, գյուղացիները պնդում էին, որ տները Հայաստանում են։ Բայց էդ ժամանակ Ադրբեջանը տարածքը «GPS-ով» էր պահանջում։ ՀՀ-ն համաձայնվեց։
Հիմա Կիրանցում Ադրբեջանը պահանջում ա 1976թ․ քարտեզով, հետո․․․
P.S. Կարևորը` «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի զիջվել/թողնվել ուրիշին»»։

Աղբյուրը` Դավիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր