ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ում ապամոնտաժել են «Թրամփ-Պլազա» 39-հարկանի խաղատունը
22:35, 17.02.2021 | mamul.am
10051 | 1

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Աթլանթիք Սիթի քաղաքում` կառավարվող պայթյունի միջոցով քանդել են «Թրամփ-Պլազա» 39-հարկանի խաղատունը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ որոշումը կապված չէ. խաղատունը փակվել է դեռևս 2014 թվականին, այդ ժամանակ էլ որոշվել է այն քանդել։
Սակայն առանց սիմվոլիզմի հնարավոր չէ։ Քաղաքի իշխանությունները, որտեղ մեծամասնությունը սատարում է դեմոկրատներին, նույնիսկ աճուրդի են հանել պայթուցիչի կոճակը սեղմելու իրավունքը։ Սակայն, գաղափարը ստիպված են եղել չեղարկել՝ շենքի նախկին սեփականատիրոջ բողոքի պատճառով։
«Թրամփ-Պլազա» հյուրանոցը և խաղատունը բացվել է 1984 թվականին և բռնցքամարտի հայտնի մենամարտերի համար բազմիցս հարթակ է դարձել: Քաղաքում ամբողջ անշարժ գույքը Թրամփը վաճառել է 2009 թվականին, սակայն շարունակել է եկամուտ ստանալ՝ իր անվան օգտագործումից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր