SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն անցած օրվա ընթացքում ավելի քան 15 միլիարդ դոլար է կորցրել՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեզրկման պատճառով: Նա այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։ Պարբերականի տվյալներով՝ Մասքը կորցրել է 15,2 միլիարդ դոլար։ Նրա կարողությունը գնահատվում է 183 միլիարդ դոլար։ |