Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, խնդրում եմ այս պահին չտրվեք ոչ մի պրովոկացիայի և չգնաք որևէ պրովոկատիվ գործողության՝ ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության դրդմամբ: Գենշտաբի հայտարարության ու վարչապետի՝ դրան հաջորդած կոչից հետո, երբ դեռ ընդդիմությունը ակցիաներ է անում քաղաքում, ստեղծված իրավիճակը խիստ վտանգավոր է և հղի է քաղաքացիական բախումներով: Էդպիսի զարգացումները կանխելու համար խնդրում եմ մնալ սառը, սթափ, չտրվել զգացմունքներին, պահպանել զգոնություն: |