Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է... Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում ... |