Ելույթ ունենալով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին՝ ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ մարզերից հարյուրավոր քաղաքացիներ իշխանության փողերով Երևան հասնելուց հետո միացել են Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած հանրահավաքին: Ըստ ընդդիմադիր թելեգրամ-ալիքների՝ նման կերպ են վարվել Հրազդանի, Արագածոտնի մի շարք դպրոցների ուսուցիչներ: |