Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանին տիրող իրադրության կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության կայքից: «Առաջնորդները խորապես մտահոգված են Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի վերջին գործողություններով։ Նրանք ընդգծել են հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մոսկվային կոչ էին արել կրճատել ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին: |