Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր էր կանխել 44-օրյա պատերազմը: Հարցին ի պատասխան Բաբայանն ասաց. «Ես համարում եմ, որ դա հնարավոր չէր և դրա մասին 2013-ից սկսած ես ասում եմ, որ Ադրբեջանը գնում ա պատերազմի, պատրաստվում ա պատերազմի և որ օրը պատրաստ լինի, հարձակվելու է, ուզում ենք մենք, թե չենք ուզում ...: Ինքը ժամանակ էր շահում բանակցություններով՝ պատրաստվելու համար և ինքը դա չի թաքցրել: Ցավոք, հայակական կողմը դա չէր ընդունում՝ հայտարարելով, որ գերտերությունները հայտարարություններ են տարածում, փաստաթղթեր են ստորագրում, որ Ղարաբաղի հարցը առանց պատերազմի է լուծվելու և այլն: Այդ հույսերով ապրում էր հայկական կողմը և չէր զբաղվում լուրջ բանակով, սպառազինությունով՝ հույս ունենալով, որ գերտերությունները թույլ չեն տա, որ պատերազմ լինի»,- ասաց Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում: |