ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հիմա տարբեր զորամասերից էրեխեքին հավաքում-տանում են և չեն ասում՝ ուր». ժամկետայինների ծնողների բողոքը
12:44, 19.04.2021 | mamul.am
2621 | 0

Քիչ առաջ ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը մուտք գործեցին Կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետի հետ:

«Էսօր տեսնում ենք հակառակ վերաբերմունք էն էրեխեքի հանդեպ, ովքեր պատերազմ են անցել: Հենց հիմա Պաշտպանության նախարարությունը, որ չգիտենք ինչ կառույց է, ցինիկ վերաբերմուք է դրսևորում էդ երեխաների նկատմամբ»,- Կառավարության դիմաց ասում էին Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները:

«Հիմա տարբեր զորամասերից էրեխեքին հավաքում ու տանում են և չեն ասում, թե ուր: Էդ էրեխեքին տանում են էն մարդիկ, ովքեր փախել են պատերազմից: Չեն ասում, ծնողը տեղյակ չի՝ ուր են տանում իր էրեխուն: Ծնողներն էս պահին զորամասերում են, որպեսզի հասկանան իրենց երեխաների ճակատագիրն ինչ է լինում»,- ասում էր ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները վարչապետից պահանջում են իրենց որդիների ծառայության ժամկետը կրճատել, իսկ որոշների դեպքում՝ ընդհանրապես ավարտել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր