ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Այն, ինչ արել է Թաթոյանը պատերազմից հետո, դրա 10 տոկոսը չի արել գործող իշխանությունը». Կարինե Հարությունյան
16:44, 07.05.2021 | mamul.am
2517 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ այս իշխանության պահվածքից, կարելի է ասել, որ ԻՔերի իշխանությունը բավական չէ՝ չի աշխատում, այլև չի թողնում, որ որևէ մեկն աշխատի, որևէ կառույց որևէ հայաստանանպաստ աշխատանք կատարի:
Այն, ինչ արել է Արման Թաթոյանը պատերազմից հետո, դրա տասը տոկոսը չի արել գործող իշխանությունը: Եվ ՄԻՊ գրասենյակն այս պահին միակ կառույցն է, որն ընդդիմանում է իշխանության անգործունակությանը:
Սրանից կարող ենք մեզ թույլ տալ եզրակացնելու, որ Նիկոլն իր թիմով եկավ երկիրը քանդելու, և ով չի ուզում հարմարվել երկիրը քանդելու իրենց այդ ծրագրի հետ, հետապնդում են, հալածում: Ընդ որում՝ բոլոր մակարդակներով. սկսած իքական ամենագորշ պատգամավորներից, վերջացրած՝ իքական ԱԺ նախագահով ու վարչապետ կոչվածով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր