ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից». Ժաննա Անդրեասյան
21:24, 10.05.2021
2194 | 0

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք. երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ԺՊ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ԺՊ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր