ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+23 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ». Փաշինյանը հաստատեց
00:20, 13.05.2021
29293 | 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Սև լճի տեղանքում ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ և ըստ էության փորձ են անում պարփակել Սև լիճը: Այս գործողություններն անհանդուրժելի են ՀՀ-ի համար, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի համար»,- հայտարարել է նա՝ հավելելով որ դա դիվերսիոն անցում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր