ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են
12:05, 05.06.2021 | mamul.am
5066 | 0

Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինի ուղևորներ՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր