ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+26 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+37 °C
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց 15 գերիների վերադարձի մասին
20:50, 12.06.2021
4005 | 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 15 հայ գերիներն արդեն ՀՀ տարածքում են:

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարությամբ ունի առաքելություն ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։ Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր