ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
#DeutscheWelle-ի անդրադարձը՝ ՀՀ-ում անցկացվող ընտրություններին
18:35, 20.06.2021 | mamul.am
4456 | 0

Deutsche Welle-ն անդրադարձել է Հայաստանում անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ դրանց անցկացման պատճառը 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքներն են։

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը հայ հասարակության զգալի մասի կողմից ընկալվեց որպես կապիտուլյացիա։ Երկրում հաջորդեցին բողոքի զանգվածային ակցիաներ, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ արտահերթ ընտրություններ հայտարարել։

Նման թեժ քարոզարշավ Հայաստանում, հավանաբար, դեռ չի եղել։ Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 25 քաղաքական կուսակցություն և դաշինք։

Փորձագետները նշում են հասարակության մեջ բևեռացման մասին։ Ավելի հաճախ խոսվում է այն մասին, որ նույնիսկ եթե ընտրությունները նորմալ անցնեն, հունիսի 21-ին հնարավոր է հաղթողների ու պարտվողների միջև բախումներ լինեն»,-գրում է Deutsche Welle-ն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր