Ռուսաստանը երբեք չի թելադրում իր կամքն այլ պետություններին, այն պատրաստ է հավասար կերպով մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ քաղաքական-դիվանագիտական մեթոդների միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում այլ երկրներին։ Պատրաստ ենք հավասարապես՝ օգտագործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդները, մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ընդլայնել համագործակցությունը բոլոր երկրների հետ»,- հայտարարել է Պուտինը՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: