Ադրբեջանցիներն ամբողջ գիշեր կրակել Գեղարքունիքի մարզի սահանային դիրքերի ուղղությամբ, այս պահին կրակոցները դադարել են: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: «Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, հիմնականում դիրքերի ուղղությամբ է: Կրակոցները հնչել են գիշերը մոտ ժամը 1:00-ի սահմաններում: Կրակոցները հնչում են Սոթք, Վերին Շորժա հատվածում: Կրակում են հիմնականում, ավտոմատից և գնդացիրից (պուլիմյոտ): Կորուստներ ունենք թե ոչ՝ հստակ տեղեկություն չեմ կարող փոխանցել: Հիմնավոր տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեմ: Մեկ ասում են զոհեր ունեն, մեկ հերքում են, այդ պատճառով հստակ տեղեկություն չեմ կարղ փոխանցել»,- նշել է Ավետյանը: |