ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել․ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ
00:24, 01.08.2021 | mamul.am
4900 | 0

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ
Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։
Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։
Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր