Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ՝ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվել է լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվել է Հայաստանին: |