ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+23 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Մոսկվայի փողային նվագախմբի համերգը՝ Գառնիում
22:18, 03.08.2021
1310 | 0

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային տաճարում տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ՝ Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում կհնչեն Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․Դեբյուսսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Է․ Գրիգի և այլոց ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որը ո՛չ միայն հնարավորություն կտա մասնակիցներին վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաև խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանն ներկայիս հետպատերազմյան կյանքին։
Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են նաև երաժշտական գործիքներ ձեռք բերել Հադրութից և Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա ունեն երաժշտական գործիքների կարիք։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր