Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի լինի։ Այս մասին նա ասել է «Դոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Դա նրանց հողը չէ։ Նրանց սերունդներն այստեղ չեն մեծանա, և նրանց երեխաները մեր հողի համար չեն մեռնի։ Այն երբեք ռուսական տարածք չի լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ թերակղզու վերադարձն Ուկրաինային՝ ժամանակի հարց է։ Զելենսկին վստահ է նաև, որ ոչ ոք չի կարող Ղրիմը սիրել այնպես, ինչպես դա անում են ուկրաինացիները: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ անում է ամեն ինչ՝ «Ղրիմը վերադարձնելու համար»։ |