ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Թումանյանի թանգարանի բակում թրիքի սուր հոտ է. աշխատողներն էլ խալաթով կանայք են». Կարեն Հարությունյան
02:06, 05.08.2021
4500 | 0

Խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ուզում ենք զբոսաշրջություն զարգացնել, անցյալի ոճն ու դիզայնը պետք է tuning անենք։
Մեր երկրի ամեն անկյուն մեկը մյուսից գեղեցիկ է։ Ծոցի անապատային երկրներից ընդամենը 2,5 Ժամ թռիչքի հեռավորության վրա նույնիսկ ամենատապ ամիսներին մենք մեր սարերում ունենք ձյուն ու մշտական սառը գետեր, ջրվեժներ, լճակներ, Սևան ու հիանալի անտառներ (որոնք անգթորեն ոչնչացնում ենք)։
Բայց Հայաստանում զբոսաշրջության զարգացումը պետք է սկսվի ներգնայից։ Ընդ որում, այս ոլորտը ճիշտ մտածված և ճաշակով ներդրման դեպքում անպայման մեծ շահույթներ է բերելու։ Ես չեմ ասում՝ մեծ ներդրման։ Հայաստանում բազմաթիվ օբյեկտներ կան, որտեղ տոննայով փող է ներդրված, բայց դրանք ընդամենը անճաշակ ու անդեմ շինություններ են։
Դիցուք, երեկ Դսեղ էի գնացել։ Ճանապարհը մինչև գյուղ շատ լավն է։ Դսեղից այն կողմ՝ դեպի Ծովեր, Մարց, Լորուտ, Ահնիձոր (մյուս մեծ լոռեցու՝ Հրանտ Մաթևոսյանի գյուղը) աղետալի վիճակում է։ Այս ճանապարհի բնությունը ֆանտաստիկ գեղեցիկ է։ Բայց սովորական սեդանով գնալը շատ թանկ կարող է նստել ձեզ վրա։
Հենց Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանն առանձնապես տպավորիչ չէ։ Լավ չի մատուցվում էդ մեծ մարդու կյանքը։ Իսկ թանգարանի աշխատողները խալաթով կանայք են։
Թանգարանի բակում հենց հարակից տներից թրիքի սուր հոտ է։ Հիմա ինձ կկշտամբեք «Մենք ենք, մեր սարերը»-ի ոճով՝ «էդ կեղտ չի, էդ թրիք ա»։ Բայց՝ ՈՉ։ Զբոսաշրջիկը մաքրություն և հարմարություն է սիրում։ Եթե անգամ 1869-ին այստեղ պայմանները նման են եղել այսօրվանինին, դա պետք է «խմբագրվի»։
Գյուղական հյուրատների տերերը ինքնատիպությունը, աուտենտիկությունը հաճախ շփոթում են փնթիության հետ։ Եթե 150 տարի առաջ մարդիկ ցնցուղ չեն ընդունել, չի նշանակում, որ հիմա որևէ հյուրատուն կարող է նորմալ սանհանգույց կամ օդափոխություն չունենալ կամ հյուրատան բակը փնթի ձևավորել-կահավորել։
Հին ժամանակի շունչը պետք է հարմարեցվի ժամանակակից պահանջներին, անցյալի դիզայնը պետք է tuning անել։ Ծառայության որակը արմատապես պետք է փոխվի։
Վստահ եմ՝ ցանկացած ճաշակով ներդրում հյուրերի պակաս չի ունենալու ու արագ վերադարձելիություն է ունենալու։
Սփյուռքի համար էլ սա ներդրումների հիանալի հնարավորություն է։ Երևանի կենտրոն-Գառնի/Գեղարդ- Սևան եռանկյունուց դուրս լիքը կյանք ու հեռանկար կա։
Լուսանկարում՝ Դսեղի Ծովեր լճակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր