ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Միջազգային մրցույթում բացարձակ հաղթողի տիտղոսը նվաճել է Նարեկ Հեքեքյանը
23:18, 04.08.2021 | mamul.am
4526 | 0

Ռուսաստանում անցկացվող «Մետաքսե ուղի» երաժշտական կատարողականության, Սերգեյ Պրոկոֆևին նվիրված Առաջին միջազգային մրցույթում Մեծ մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը նվաճել է մեր հայրենակից՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Նարեկ Հեքեքյանը։
Այս օրերին Մոսկվայի շրջանի Կոլոմնա քաղաքում անցնում էր մրցույթի Եզրափակիչը՝ Գրանդ-Ֆինալը, որտեղ բացարձակ հաղթողի տիտղոսի համար մրցում էին մրցույթի առաջին՝ առցանց փուլի երեք մեծ ստուգատեսներում ընտրված՝ տարբեր անվանակարգերի հաղթողները։
Եզրափակչում լարայինների անվանակարգում, տարբեր ազգերի մրցակիցների հետ պայքարում Մեծ մրցանակը նվաճեց Նարեկ Հեքեքյանը, որը բազում այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր