ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Դա ոստիկանապետի ասելո՞ւ բառ է»․ Բագրատ Սրբազան
14:00, 27.05.2024 | mamul.am
3891 | 0

Լրագրողների հետ զրուցում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այսօրվա ակցիայի մասնակիցների գործողությունները որակել էր լակոտություն։ Անդրադառնալով նրա խոսքին՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Դա ոստիկանապետի ասելո՞ւ բառ է։ Թեպետ եթե իրենց ստի ու վախի գերագույն հրամանատարն ասի՝ դուրսպրծուկ և այլն, ինքն էլ լակոտ պիտի ասի։ Հայելի թող պահեն ու հասկանան՝ ո՞նց են հասել, ո՞ւմ փողերով են հասել, ինչպե՞ս են հասել, կրթությունն ի՞նչ է սրանց, ո՞վ են՝ կենսագրությունը, ծագումը։ Յուրաքանչյուր մարդ, ով փողոցում է, ճշմարտության համար պայքարի դուրս եկած մարդ է, իրեն ոչինչ չի վախեցնելու, իսկ այդ մարդուն վախեցնում է իր աթոռն ու էն փողը, որ իրեն տալիս են՝ մարդկանց կյանքի հաշվին ստացած փողը, ուղղակի պղծված»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Դա ոստիկանապետի ասելո՞ւ բառ է»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
996 | 0
դեպի վեր