ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
2018-ին Հյս. Մակեդոնիայի երեք դիվանագետ ՀՀ-ից դուրս են բերել նախկին իշխանության՝ խոշոր գումար հափշտակելու մեջ մեղադրվող ներկայացուցչի
12:00, 04.09.2021 | mamul.am
7934 | 1

Սերբիայի իրավապահները, Հայաստանի պահանջով, օրեր առաջ ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն, փոխանցում է Alsat-M հեռուստաալիքը: Նշվում է, որ Սերբիայի իշխանությունները գործել են ըստ հայկական կողմի հարցման՝ մի գործի վերաբերյալ, որով անցնում է նաև Միլենկովսկին։

«Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ, Միլենկովսկու գլխավորությամբ, մասնավոր ինքնաթիռով Հայաստանից դուրս են բերել երկրի նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափով գումարներ հափշտակելու մեջ»,- հայտնում է լրատվամիջոցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր