Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Հոկտեմբերի 1-ից սկսվող մեր ակտիվ գործունեության համար էական չէ, թե Նիկոլ Փաշինյանը դավաճանական պայմանագրերը կստորագրի մինչ հոկտեմբերի 1-ը, թե դրանից հետո։ Կարևոր է ոչ թե պայմանագրերի ստորագրումը կանխելը, այլ դրանց իրագործումը խափանելը։ Նա որևէ օր կարող է ստորագրել դրանք, ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։ Եվ կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին։ Ուստի առաջնային խնդիրն է օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախ ընդհատվի նրա ձեռքով իրագործվող գահավիժման ընթացքը, ապա նաև չեղարկվեն նրա ստանձնած բոլոր դավաճանական պարտավորությունները»։ |