«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել... մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»: |