ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «COVID-19. հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2074 նոր դեպք • 13 696 թեստավորում • 714 առողջացած • 39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300 143 դեպք, որոնցից 263 716-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է: Ընդհանուր կատարվել է 2 032 310 թեստավորում»: |