ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Մանրամասներ՝ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
09:12, 24.12.2021 | mamul.am
5391 | 0

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։ «Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել:

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել:

Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ մեր աղբյուրների, որևէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր