ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Երևանի հայտնի խանութում տեղի ունեցած հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
16:24, 20.12.2023 | mamul.am
2164 | 0

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի-ն։
Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։
Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։
Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են»:

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր