«Ցավոք, վարել չգիտեմ, կարծում եմ` կսովորեմ, եթե ժամանակս թույլ տա: Իսկ եկամտիս աղբյուրը միայն աշխատավարձն է, այլ աղբյուր, որպես այդպիսին, չունեմ: Անվտանգության աշխատակիցների կարիք չունեմ, իմ առօրյան ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի` Հայկ Մարությանը հրաժարվել էր պարգևավճարից, ծառայողական մեքենայից, անվտանգության աշխատակիցներից: Հարցին` պատրաստվո՞ւմ է անդամագրվել ՔՊ-ին, ասել է` անկուսակցական է, նման քննարկում չի եղել: |