Կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկու քառակի ռիթբերգեր է կատարել մրցումներում, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այն տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում՝ ազատ ծրագրի կատարման ժամանակ։ Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 14-ամյա Ադելիա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիթբերգեր էր կատարել: |