ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել ևս 5 գերի
18:42, 29.12.2021 | mamul.am
6022 | 0

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Նշվում է, որ հայրենիք վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։

Նրանք են ժամկետային զինծառայողներ Սարգիս Աբրահամյանը, Արման Խաչատրյանը, Վահե Աղաջանյանը, Սուրեն Խաչատրյանը և Արամ Ավետյանը։
Գերիների վերադարձն իրականացվել է Հունգարիայի միջնորդությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր