ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը». Անի Սամսոնյան
10:36, 14.01.2022 | mamul.am
2878 | 0

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է. «Այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում:

Այդ հանդիպման լուրը հրապարակվելուց հետո մարդկանց մոտ տպավորություն կա, որ դա պետք է լինի դարակազմիկ մի հանդիպում և այդտեղ պետք է միանգամից լուծվեն բոլոր հարցերը: Իհարկե, այդպիսի սպասումների համար բարենպաստ մթնոլորտ են ստեղծում նաև մեդիան և քաղաքական դաշտը` «բա վերջը ինչ եղավ» տարատեսակ հարցադրումներով, որն առաջացնում է գերագնահատված ակնկալիքներ, հետո` հանգեցնում խորը հիասթափության:

Սրա մեջով մենք արդեն 30 տարի անցնում ենք, բայց հիմա ժամանակն է, որպեսզի որպես հանրություն սովորենք գոնե արտաքին քաղաքական հարցերի շուրջ անիմաստ էմոցիաներ չկուտակել և հետո դրանք բարկությամբ չպարպել: Համբերություն և խոհեմություն բոլորիս»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր