Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Ժամանակին, երբ ես դեմ էի արտահայտվում զռլամա խաչերի ու նման երևույթների նկատմամբ, ոմանք ստատուսներս սքրին էին անում ու հանդիմանում.«քեզ ի՞նչ, իրենք իրենց փողը, ինչ ուզեն` կանեն»։
Էսօր տեսնեմ, էդ հանդիմանողներից մեկը Ծառուկյան է քննադատում` Հիսուսի արձանի գաղափարի համար։
Ազգս կամացից կրթվում է)
Հ.Գ.
Ցեղասպանության ժամանակ, թուրքական պաշտոնական տվյալներով, հայերին էին պատկանում 1860 եկեղեցի և մատուռներ, ինչպես նաև 451 վանք։
Իսկ քանի՞ բերդ կար։
Եվ ընդհանրապես, քանի՞ պահպանված բերդ կա 5000-ամյա պատմություն ունեցող երկրում»։