Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Եղանակը Երևանում Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.90C (1967 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.40C (2008 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.80C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |